Թուրքիայի Անթալիայի Քեմեր հանգստավայրում կազմակերպվող «Միսս Քեմեր» գեղեցկության մրցույթին նաեւ հայուհի է մասնակցելու, ով արդեն համարվում է հաղթելու ամենամեծ շանսեր ունեցողներից մեկը։
Անթալիայի տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Club Kemer Aura-ում ամենամյա մրցույթին մասնակցելու են 28 երկրների գեղեցկուհիներ։ Հայաստանից մրցույթին հրավիրվել է Մարինա Ավետյանը, ով արդեն համարվում է մրցույթում հաղթող թեկածուներից մեկը։
Ակումբային գեղեցկության մրցույթին մասնակցող գեղեցկուհիները հունիսի 20-ին կժամանեն Rixos Sungate հյուրանոց եւ արդեն հուլիսի 2-ին կմասնակցեն մրցույթին։

























