Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ուկրաինայում մալազիական «Boeing 777»-ի վթարի հանգամանքների հետաքննության հետ կապված իրավիճակը: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավարության կառավարության ղեկավարի գրասենյակի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «նրանք համաձայնության են եկել, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաեւ այն, որ արտգործնախարարները պետք է պատրաստ լինեն լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ՌԴ նկատմամբ, երբ նրանք հուլիսի 22-ին հանդիպեն Արտաքին գործերի խորհրդի շրջանակներում»:
«Բոլոր երեք առաջնորդներն էլ համաձայնության են եկել, որ առաջնահերթ խնդիր է մուտքի ապահովումը վթարի վայր»,- նշել է վարչապետի ներկայացուցիչը՝ հավելելով, որ փորձագետները նաեւ պետք է հնարավորություն ունենան «ստանալ զոհերի մարմինները եւ դրանք տուն ուղարկել»:
Երեք երկրների առաջնորդները համարում են, որ նախագահ «Պուտինը» կարեւոր դեր է խաղում նրանում, որպեսզի աշխարհազորայինները թույլ տան մուտ գործել վթարի վայր «կարժ ժամկետներում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























