Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթը կհանդիսանա երկու երկրների օդային կանոնավոր հաղորդակցության ձեւավորման եւ պատշաճ կարգավորման իրավական հիմք։