Մի շարք կինոփառատոներ հարկադրված են կրճատել ծրագրերը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխության պատճառով, որով արգելվում է արվեստի ստեղծագործություններում եւ հրապարակային ելույթներում հայհոյանքների օգտագործումը, հայտնում է «Իզվեստիան»:
«Ուղերձ մարդուն» միջազգային փառատոնի մամուլի ատաշե Դմիտրի Գուբինը հայտարարել է ռուսական ծրագրերի տապալման վտանգի մասին: Կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնի եւ OPEN CINEMA անիմացիայի 22 մասնակիցներից վարձույթի վկայական ստացել են միայն յոթը: Մուլտֆիլմերի մեծ փառատոնը ստիպված է մեկ երրորդով կրճատել ծրագրերը:
Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ փոփոխություններ կմտցնի ամկահարույց օրենքում, որոնք թույլ կտան առանց վարձույթի վկայականի փառատոնային ցուցադրությունները: Այնուամենայնիվ, մինչու դրանց ուժի մեջ մտնելը երկար ժամանակ կանցնի, ինչը բավական կլինի ամառային փառատոնների տապալման համար:





























