Հայաստանի կառավարությունը հունիսի 10-ին կայացած նիստում լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է պետական մարմինների փաստաթղթաշրջանառության ընթացքում ապահովել միասնական` «յունիկոդ» տառատեսակների կիրառումը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ միայն այս տառատեսակներն են սերտիֆիկացվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում եւ համապատասխանեցվել ՀՀ-ում կիրառվող ստանդարտներին։ Վարչապետը տեղեկացրել է, որ այս հարցն արծարծել են ՏՏ ոլորտի մի շարք հասարակական կազմակերպություններ ու բավական մեծ հեղինակություն ունեցող կազմակերպություններ։ Պետական կառույցները եւ կառավարությունն` առաջին հերթին, պարտավոր են պահպանել սահմանված չափանիշները։