Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հունիսի 10-ին ժամանել է Աֆղանստան: Այցի շրջանակներում Քեմերոնը բանակցություններ է վարելու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Նա նկատել է, որ Աֆանստանը մնալու է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը, նաեւ իր երկիրը համախմբելու եւ կենտրոնացնելու է Աֆղանստան առաքվող ողջ օգնությունը՝ ներառյալ ռազմական, քաղաքացիական եւ մարդասիրական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քեմերոնը Քարզային հավաստիացրել է Քաբուլում ընթացող խաղաղության ջիրգայի որոշումներին իր լիակատար աջակցությունը:
Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի կարգավիճակում Քեմերոնի առաջին այցն է Աֆղանստան: