Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հունիսի 10-ի նիստում հայտարարել է, թե հունիսին կամ հուլիսին նախատեսվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի այցը:

«Կայանալու է հերթական նիստը, որի ընթացքում բարձրացվելու է հարցը, կատարել ենք արդյոք մենք կոնցեսիոն պայմանագրի պարտավորությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է կոնցեսիոն պայմանագրի պահանջները ժամկետին կատարելու անհրաժեշտությունը:

«Հայկական երկաթուղին» կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵՈՒ»-ին 30 տարի ժամկետում: