Ուզբեկստանում 2007-2013թթ. ընթացքում 26 երեխա վարակվել է ՁԻԱՀ-ով: Այդ մասին երկրի իրավապահ մարմինները հաղորդել են լրատվամիջոցներին: Վարակը տեղ է ունեցել հանրապետության հարավում գտնվող Քաշքադարի մարզի Շահրիսաբզի շրջանում: 6 երեխա արդեն մահացել է:

Շահրիսաբզ քաղաքի դատախազ Շերալի Աշիրովի խոսքով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեղավորներին սպառնում է  5-8 տարվա ազատազրկում, համաձայն հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի, հաղորդում է  12news.uz-ը:

2006թ. Ղազախստանի հարավում գտնվող Շըմքենթ քաղաքում եւս նմանատիպ իրավիճակ էր գրանցվել: Քաղաքի հիվանդանոցներում բուժվող երեխաների եւ կանանց շրջանում ՄԻԱՎ-վարակի համաճարակ էր արձանագրվել: Լրատվամիջոցների տվյալներով՝ այդ ժամանակ ՎԻՉ վարակակիր էին դարձել 118 երեխա եւ 14 մայրեր: Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն, անփութության մեջ մեղադրվող բժիշկները ազատազրկել էին մինչեւ 8 տարի ժամկետով: