93-րդ բրիգադի զինվորները, ուկրաինական կամավորական ջոկատները եւ «Աջ սեկտորի» մարտիկները մտել են Դոնեցկ: УНН-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը:

«93-րդ բրիգադի, «Դոնբաս», «Դնեպր» ջոկատների առաջապահ ստորաբաժանումներն ու «Աջ սեկտորի» կամավորները մտել են Դոնեցկի արեւմտյան հատված: Ամրապնդում են դիրքերը…»,- նշել է Յարոշը:

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, ուկրաինական ստորաբաժանումներն ամեն ինչ անում են, որպեսզի առավելագույնս սեղմեն Դոնեցկի շուրջ օղակն ու կտրեն ռուսամետ ակտիվիստներին զենք ու զինամթերքի մատակարարման ճանապարհը: