Ուկրաինայի Դոնեցկի շրջանում՝ Մալազիական Boeing 777 ինքնաթիռի ավիավթարի վայրում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայրից մի լրագրողի փոխանցմամբ, կրակը ոչնչացնում է զոհվածների իրերը:

Նախնական տվյալներով՝ հրդեհը պայմանավորված է եղանակային պայմաններով:

Հիշեցնենք, որ Մալզիական ավիաուղիների Boeing 777 օդանավի կործանման հետեւանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 ուղեւորները, այդ թվում՝ 85 երեխա եւ անձնակազմի 15 անդամները: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ հավանաբար, ուղեւորատար ինքնաթիռին հարվածել են «Բուկ» զենիթահրթիռային համալիրից: