Հունիսի 11-12-ը Երեւանում կայանալու է Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովյան երկրների հանձնախմբի ժողովը: ՀՅ Դաշնակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, ներառյալ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից եւ Պաղեստինից: Հանձնախմբի նիստին կքննարկվեն մի շարք հարցեր, ներառյալ` տարածաշրջանում վերջին կարեւոր իրադարձությունները:

հանձնախմբի ժողովի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը եւ Հունգարիայից Ալեքսանդրա Դոբոլիին: