Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման դեպք են կանխել։
Ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Սուլեյմանով Ջեվանշիր Սուլիդին, Նովրուզով Գաբիլ Քյամրանը, Ազիմով Վյուսալ Սայաֆը, Մելիքով Այդին Բահրամը եւ Նուրիեւ Ռուսլան Թառլանը։ Նրանց մոտ հայտնաբերվել է շուրջ 56,5 կգ հերոյին եւ հաշիշ տեսակի թմրանյութ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Հանցախմբի անդամներից մեկին էքստադիցիայի են ենթարկել։



























