Եթե Փարաջանովը ողջ լիներ, երեւի առաջինը կգնար Մայդան, հուլիսի 22-ի մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Հիանալով Սերգեյ Փարաջանովի արվեստով եւ անհատականությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ուկրաինան շահագրգռված են մշակութային ոլորտում համագործակցության զարգացման հարցում:

Ուկրաինացի դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ իր երկրում մեծաթիվ հայ համայնք է ապրում:

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հետագայում եւս աջակցել համայնքի զարգացմանը, նշել է դեսպանը: