Սեուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող Թհեբեկ քաղաքում բախվել են ուղեւորատար երկու գնացքներ, տուժել է 70-ից ավելի մարդ, հայտնում է Reuters-ը:

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ոստիկանությունը առայժմ  հաստատում է մեկ զոհի եւ 65 տուժածների մասին տվյալները:

Մայիսին Սեուլի մետրոյում եւս բախվել էին երկու գնացքներ, տուժածների թիվը գերազանցել էր 200-ը: