ԵՄ արտգործնախարարների խորհուրդը հուլիսի 22-ին Բրյուսելում ընթացող նիստում առայժմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման որոշում չի ընդունի:

Այս մասին ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:  Ըստ նրա՝  Բրյուսելի նիստի մասնակիցներին ընդամենը հրահանգներ են տրվել ՌԴ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մշակման մասին, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ն: