Ուկրաինական զինվորները վերահսկողության տակ են վերցրել  Լուգանսկի մարզի Սեւերոդոնեցկ քաղաքը, հաղորդել է ՆԳՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ՆԳՆ վարչության պետ Անատոլի Նումենկոյին:

«Քաղաքի ազատագրմանը մասնակցել են Ազգային գվարդիայի ստորաբաժանումները եւ ՆԳՆ, - ասվում է հաղորդագրությունում: - Այժմ ուժայինների վերահսկողության տակ են անցել քաղաքի բոլոր կենսականորեն կարեւորը օբյեկտները»:

Սեւերոդոնեցկում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ են գտնվում, այն նաեւ համարվում է երկրի քիմիական արդյունաբերության խոշորագույն կենտրոն:

Զինվորականները մտել են քաղաքային խորհրդի շենք, ոստիկանության եւ  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տեղական կառավարման բաժանմունքներ, ինչպես նաեւ Ուկրաինայի անվտանգության խորհրդի շենքը:

Հաղորդվում է նաեւ, որ ուկրաինական ստորաբաժանումները նաեւ ազատել են ռուսամետ ակտիվիստների կողմից վերցված պատանդներին: «Ազատ են արձակվել  մոտ մեկ ամիս գերության մեջ գտնվող 4 պատանդներ՝ հարեւան շրջանների բնակիչներ»: Ազատ արձակվածները հաղորդել են, որ ահաբեկիչները նրանց կտտանքների են ենթարկել: