Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով Հունաստանից կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Նախարար Հ. Հակոբյանը կհանդիպի Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի, եգիպտահայ համայնքի ավագանու եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Ալեքսանդրիայի գրադարանում կմասնակցի «Նուբար Փաշայի Հուշերը» գրքի արաբերեն թարգմանության շնորհանդեսին: