Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ արվել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների։

ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։