ԵԱՀԽ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Վիեննա:

Դիվանագետը Twitter-ի իր էջում հայտնել է, որ այցի նպատակը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին զեկուցելն է:

 «Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է գալիս հայտարարությամբ: Հայտարարության մեջ բռնության աճի կապակցությամբ անհանգստություն կհայտնվի», -  գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, նախօրեին Բրյուսելում կայացել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: