Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 10-ի երեկոյան ժամը 18:30-ին սկսված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ այս օրինագիծը մայիսին 20-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Այս օրինագծի համաձայն, Հայաստանում գործող բոլոր հեռուստաալիքները կանցնեն թվային հեռարձակման: Ըստ այդմ, Հայաստանում գործելու է 18 հեռուստաալիք, ներկա 22-ի փոխարեն: Տեղեկություններ կան, որ փակվելու են մասնավորապես, «Ար», ԱԼՄ, TV-5 եւ «Երեւան»  հեռուստաալիքները: Փորձագետները նշում են, որ նման քանակային սահմանափակում է մտցվել, որպեսզի հնարավոր լինի խուսափել «Ա1+» հեռուստաալիքին եթեր տալու հեռանկարից: Այս օրինագծով նշվում է նաեւ, որ այդ 18 ալիքներից միայն 9-ն են գործելու Երեւանում: