Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել չհաստատել Ռուսաստանի տարածքում ներդրումային նոր ծրագրերը: Այս մասին ասվում է բանկի հայտարարությունում:

Ժամկետները, որոնց ընթացքում գործելու է այս սահմանափակումը, չեն հստակեցվում:

ՎԶԵԲ-ը շարունակելու է կառավարել գործող ծրագրերը եւ հարաբերություններ պահպանել Ռուսաստանից հաճախորդների հետ: Ըստ Росбалт-ի, բանկը նաեւ պահպանելու է երկրում ֆիզիկական ներկայությունը:

Ներդրումային նոր ծրագրերի սահմանափակման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հուլիսի 16-ին Եվրամիության անդամ երկրների առաջնորդները պայմանավորվել են Ուկրաինայում տիրող իրավիճակի հետեւանքով Ռուսաստանի վրա ճնշումների ուժեղացման մասին:

ՎԶԵԲ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից նոր ներդրումների արգելը դիտարկվել է որպես հնարավոր պատժամիջոցների տարբերակ: