Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի տեղակալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից:


























