Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուշավիլին համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են ընդդիմադիր ուժերի միավորումների համախմբման մասին: «2010թ. մայիսի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ Սահակաշվիլին եւ նրա վարչախումբը պայքարում են միայն իրենց իշխանության պահպանման համար եւ այդ պայքարում ցինիկաբար օգտագործում են մեր երկրի բոլոր ռեսուրսները: Բոլորին հստակ դարձավ, որ պառակտված ընդդիմությունը չի կարող իրական դիմակայություն ցույց տալ գործող ռեժիմին: Ընդդիմության պառակտվածությունը հիաթափեցնում է մեր ժողովրդին, մղում նիհիլիզմի եւ պասիվության»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «Գրուզիա-Online»-ը:
Սահակաշվիլիի նախկին կողմնակիցներն ընդդիմությանը կոչ են անում միավորվել
Հասանելի է
русскийՏեղադրություն


























