Թայվանում TransAsia ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում ավելի քան 40 մարդ է մահացել: Այդ մասին հաղորդվում է «Սինխուա» գործակալությունը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանի արեւմուտքում գտնվող Պենխուի կղզիներից մեկում:

Իր հերթին, թայվանական լրատվամիջոցների տվյալներով՝ վայրէջքի ընթացքում 51 ուղեւոր զոհվել եւ 7-ը վիրավորվել են: