«Կորրեսպոնդենտ» ամսագրի «Ոսկե հարյուրյակի» թոփ տասնյակում 2010 թվականի Ուկրաինայի ամենահարուստ մարդ, երրորդ տարին անընդմեջ, դարձել է Տարածաշրջանների կուսակցության ազգային պատգամավոր, գործարար Ռինաթ Ահմեդովը։ Ահմեդովը ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ ողջ ԱՊՀ-ի ամենահարուստ մարդն է: Ամսագրի տվյալներով՝ նրա ունեցվածքը կազմում է 17,8 մլրդ դոլար։ Ուկրաինայում երկրորդ եւ երրոդ տեղերը զբաղեցրել են գործարարներ Իգոր Կոլոմոյսկին (6,5 մլրդ դոլար) եւ Գենադի Բոգոլյուբովը (6,3 մլրդ դոլար): Չորրոդ տեղում Վիկտոր Պինչուկն է (3,1 մլրդ դոլար), հինգերորդում՝ Կոնստանտին Ժեվագոն (2,4 մլրդ դոլար), հայտնում է Ինտերֆաքս Ուկրաինան: Ցուցակում հայտնվածների ակտիվների ընդհանուր չափը կազմել է 66,5 մլրդ դոլար։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























