Եվրոպական Միության երկրների առաջնորդները ծրագրել են հաջորդ շաբաթ քննարկել Իրանի դեմ լրացուցի պատժամիջոցների հարցը: ԵՄ դեսպաններն արդեն քննարկել են այդ հարցը հունիսի 10-ին:
«ԵՄ գագաթնաժողովը, որ կայանալու է հաջորդ շաբաթ, նպատակ ունի աջակցել ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձեւին, նաեւ քննարկել որոշ հարցեր, որոնք թույլ կտան խստացված միջոցներ մտցնել»,- հաղորդում է Ֆրանս-պրեսը՝ վկայակոչելով արեւմտյան բարձրաստիճան դիվանագետի:
Դիվանագետի խոսքով, «Խստացված միջոցների» շարքում նկատվում են նոր պատժամիջոցներն Իրանի դեմ, մասնավորապես իրանական բանկերի եւ ապահովագրական ընկերությունների, նաեւ տրանսպորտային հատվածի դեմ, եւ նման պատժամիջոցների ընդունումը «շատ հնարավոր է»:
Հունիսի 9-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չորրորդ բանաձեւն ընդունեց Իրանի դեմ: Բանաձեւին կողմ արտահայտվեին ԱԽ 12 անդամները, բացառությամբ դեմ քվեարկած Բրազիլիայի եւ Թուրքիայի, եւ ձեռնպահ մնացած Լիբանանի:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատժամիջոցներն օգտագործված թաշկինակ է անվանել:


























