ԱՄՆ-ը լայնամասշտաբ համատեղ զորավարժություններ են անցկացրել ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի հետ, որի ըթնացքում մշակվել է F-16 կործանիչների գործողությունները թշնամական հարձակման պայմաններում:
Իսրայելական հրամանատարությունը նկատել է, թե իսրայելական զինվորականները սովորել են իրենց ամերիկացի գործընկերներին ինքնաիթիռների մեծ քանակությամբ մարտ վարելու հնարքները, հաղորդում է Newsland.ru-ն:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները նկատել են, թե վերջին տարիներին Իսրայելի ՌՕՈՒ-ն 40 տոկոսով ավելացրել է իր մասնակցությունը միջազգային վարժանքներում, եւ ներկայումս նոր հարթակներ է փնտրում թռիչքների մշակման համար:
Հատկապես սուր այդ հարցը կանգնել է համատեղ վարժանքներից Թուրքիայի հրաժարվելուց հետո: Գազայի հատվածում միջադեպից հետո զորավարժություններից հրաժարվել էր նաեւ Հունաստանը:


























