Շաբաթվա սկզբից Ճապոնական Սիձոուկա եւ Յամանասի վայրերում հանգստացող ճանապարհորդները կարող են իրենց փորձել սպորտի էքստրեմալ տեսակներում: Մասնավորապես, տուրիստներին առաջարկվում է այցելել Ճապոնիայի այցեքարտ հանդիսացող Ֆուձի հանգած հրաբուխ:

Լեռը բարձրանալու համար ցանկացողները պետք է պատրաստվեն 6 ժամանոց վերելքին եւ վճարեն 10 դոլար: Լեռը բարձրացած յուրաքանչյուր ճանապարհորդ կստանա հուշանվեր՝ կրծքանշան, հաղորդում է «ՏուրՍվոդկա»-ն:

Հիշեցնենք, որ Ֆուձի հրաբուխը հայտնի է իր լանջերում տեղաբաշխված տասնյակ տեսարժան վայրերով: Որպես կանոն, հրաբխի գագաթ բարձրացումը տեւում մինչեւ ամառվա վերջ: