Մերձավոր Արեւելքում ռադիկալիզմի աճը լուրջ սպառնալիք է քրիստոնյաների համար, հուլիսի 24-ի մամուլի ասուլիսին հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանում կատարվող գործընթացները: 

Ըստ նրա՝ քրիստոնյաների եւ ազգային-կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ տարվում է մտածված քաղաքականություն՝  նրանց տարածաշրջանից վտարելու նպատակով:

Փորձագետը նաեւ ուշադրություն է դարձրել, որ տարածաշրջանում կատարվող բոլոր գործընթացներում  մարտնչող կողմերից մեկը պետությունն է, մյուսը՝ իսլամական արմատական կազմակերպությունը:

«Դա վկայում է, որ իսլամական խմբավորումների ազդեցությունն այնքան է աճել, որ նրանք էլ թելադրում են խաղի որոշակի կանոններ, որոնց հետ հաշվի են նստում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրա սահմաններից դուրս», - նշել է քաղաքագետը: