Air Algerie ավիաընկերության օդանավը՝ 110 ուղեւորներով ու անձնակազմի  6 անդամով, ընկել է Նիգերի մայրաքաղաքի մոտ, հաղորդվում է globalscanner-ի թվիթերյան միկրոբլոգում:

Նախնական վարկածով՝ պատճառը ամպրոպային փոթորիկն է եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie ավիաընկերությունը կորցրել է կապը օդանավի հետ՝ թռիչքից 50 րոպե անց:

Ավիաընկերությունում նշել են, որ օդանավի անձնակազմի հետ կապը կորել է, երբ օդանավը գտնվել է Մալիի հյուսիսի օդային տարածքում:

Օդանավը Բուրկինա Ֆասոյից Ալժիր էր մեկնում: