Apple-ի ավելի քան 20 000 աշխատակիցներ կոլեկտիվ հայց են ներկայացրել, որով գործատուին մեղադրում են աշխատավարձի երկօրյա ուշացման եւ ճաշի ընդմիջումների ոչ պարբերական բնույթի համար:
Սկզբնապես հայց են ներկայացրել ձեռնարկության ընդամենը չորս աշխատակիցներ, սակայն ավելի ուշ դատարանը ստիպված է եղել դրան հավաքական հայցի կարգավիճակ տալ, քանի որ միացել է եւս 20 հազար մարդ:
Հայցում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկը ստիպված է եղել 5 ժամ աշխատել՝ առանց ընդմիջման: Բացի դրանից, հայցվորները բողոքում են, որ որոշ օրերի ճաշն ընդհանրապես չի մատուցվում ողջ օրվա ընթացքում, որը կոպիտ կերպով խախտում է իրենց իրավունքները: Apple-ի աշխատակիցները նաեւ հիշել են մի դեպք, երբ երկու օրով ուշացրել էին իրենց աշխատավարձը, փոխանցում է Informing-ը:
Հայցատուների պահանջներն ընկերությանը առայժմ չեն նշվում:




























