Աֆղանստանի արեւմուտքի Հերատ քաղաքում քրիստոնեական ոչ կառավարական «Միջազգային օգնության առաքելություն» (International Assistance Mission, IAM) կազմակերպության կամավորներ են սպանվել: Հուլիսի 24-ի առավոտյան մոտոցիկլետով  անհայտ անձը կրակել է տաքսու վրա, որի մեջ երկու կանայք են եղել: Ոստիկանությունը որոնում է հանցագործին:

В IAM-ը եւ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հաստատել են կանանց մահվան փաստը, փոխանցում է Lenta.ru-ն:

Չորս տարի առաջ նույն կազմակերպության աշխատակիցների վրա թալիբների հարձակման հետեւանքով  սպանվել  էին օտարերկրյա ութ  քաղաքացիներ:

Նման միջադեպերը հաճախակի են դարձել վերջին ժամանակներս: Հուլիսի 22-ին Քաբուլի օդանավակայանից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էր երեք արտասահմանցի եւ աֆղանստանցի մեկ  թարգմանիչ: Զոհերի ազգության  վերաբերյալ տեղեկություն  չի նշվում, սակայն հայտնի է, որ նրանք զինծառայողներ են եղել: Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: