ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Վրաստանին մատնանշել է քաղաքացիական հասարակության կողմից անվտանգության ուժերը վերահսկելու անհրաժեշտությունը:

«Անհրաժեշտ է նաեւ շատ բարեփոխումներ անել: Դաշինքը կշարունակի աջակցել եւ ուղղորդել այդ բարեփոխումները, մասնավորապես՝ պաշտպանության եւ անվտանգության ուժերի նկատմամբ քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ»,- ասել է նա՝ Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Վրաստանը հանձնաժողովի նիստում ներկայացնում է պաշտպանության նախարար Ախալայան:

Հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. սեպտեմբերի կեսերին: Նպատակն է՝ նպաստել Վրաստանի ինտեգրմանը Դաշինքին: