Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներն այսօրվանից՝ հունիսի 11-ից սկսում են ուրբաթօրյա երթեր անցկացնել: Այս մասին քիչ առաջ NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։ Ժամը 14-ին Կորյուն 19ա հասցեում գտնվող  ՀԱԿ գրասենյակի մոտից ՀԱԿ ակտիվիստները  կշարժվեն դեպի Հայաստանում ԵԽ գրասենյակ։ Տիգրան Առաքելյանի խոսքով, ակցիայի մասնակիցները պատրաստվում են նամակ եւ  մի շարք նյութեր հանձնել Հայաստանում ԵԽ գրասենյակ։ Երիտասարդները պահանջում են ազատ արձակել կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին։

«Այս երթով մենք կազդարարենք մեր ուրբաթօրյա երթերի մեկնարկը։ Կարճատեւ ընդմիջումից հետո սա այս շրջանի մեր առաջին երթն է լինելու»,-նշեց Տիգրան Առաքելյանը։ Այժմ ՀԱԿ գրասենյակի մոտ են հավաքվում ՀԱԿ ակտիվիստները՝ նախապատրաստվելով քիչ անց մեկնարկելիք երթին։