Թբիլիսիում է գտնվում ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությունը՝ դրա նախագահ Հյու Բեյլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ի ԽՎ փոխնախագահ Դանիել Բաքվելեյնը եւ Կարլ Լամերսը, վեհաժողովի նախկին փոխնախագահ Խուլիո Միրանդա Կալհան եւ վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսը:
ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությունն այսօր մի շարք հանդիպումներ կանցկացնի: Նախ հանդիպում կկայանա Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի ծառայությունում: Նախատեսված է հանդիպումներ նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Բացի այդ, ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Հյու Բեյլիին կհանդիպի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպման ավարտին նրանք համատեղ ասուլիս կտան:
Այսօր ՆԱՏՕ-ի ԽՎ առաջին դեմքերը կհանդիպեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի, Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:





























