Գազայի հատված ընթացող թուրքական Mavi Marmara նավի դեմ Իսրայելի զինուժի իրականացրած գործողություններից հետո առաջացած թուրք-իսրայելական լարվածության ֆոնին առաջին պատժամիջոցը Թուրքիայի դեմ օգտագործեց Իսրայելը` ետ կանչելով Թուրքիայում անօդաչու ռազմական ինքնաթիռների օպերատորներին, ովքեր ուսուցանում էին թուրք սպաներին:
Թուրքական Milliyet-ը ուշադրություն դարձնում այն հանգամանքի վրա, որ Թուրքիան օրեր շարունակ մտածում է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ, սակայն առաջին պատժամիջոցը հենց Իսրայելը կիրառեց Թուրքիայի նկատմամբ: Իսրայելը առանց բացատրություններ տալու ետ է կանչել Թուրքիայում գտնվող իսրայելցի այն մասնագետներին, ովքեր թուրք զինվորականններին ուսուցանում էին Իսրայելից գնված անօդաչու Heron հետախուզական ինքնաթիռների կառավարումը: Թուրքիային մտահոգում է այն հանգամանքը, որը ներկա իրավիճակում թուրք զինվորականները չեն կարող օդ բարձրացնել Heron անօդաչու ինքնաթիռները:
Նշենք, որ 2004-ին Իսրայելը պարտավորվել էր 10 Heron վաճառել Թուրքիային` 183 մլն դոլար արժողությամբ: Նախորդ ամիսներին Թուրքիա էին տեղափոխվել հիշյալ ինքնաթիռները կառավարելու համար նախատեսված կայանները:

























