Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթաժողովի գլխավոր հարցերից են լինելու Ռուսաստանի քաղաքականության դեմ դաշինքի պատասխան միջոցները, հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող ՆԱՏՕ-ի ԽՎ  նախագահ Հյու Բեյլին, հայտնում է  gazeta.ru-ն:

«Գագաթաժողովում քննարկման գլխավոր թեմաներից են լինելու Ռուսաստանի ագրեսիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի պատասխան քայլերը», - բացատրել է նա:

Ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի ԽՎ-ն որոշում էր կայացրել դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի խորհրդարանի հետ: