Ռուսաստանում ճանապարհորդող ամերիկացի հայտնի հեծանվորդ Ռոն Մաքգերեթին մահացել է վթարի հետեւանքով: Ողբերգությունը տեղի է ունեցել Կոստրոմա-Իվանովո մայուղու վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

60-ամյա հեծանվորդին հարվածել է բեռնատար «Գազելի» վարորդը, ով անհետացել է վթարի վայրից, սակայն շուտով ձերբակալվել է ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից: Վարորդը, ենթադրվում է,  խմած է եղել:

Ռոն Մաքգերեթին բնակվում էր Բոսթոնում: Նա վերջին 15 տարիների ընթացքում 61 երկիր է այցելել: Ճանապարհորդը տեղաշարժվում էր հատուկ սարքավորված շվեյցարական հեծանվով, որը թույլ էր տալիս տեղաշարժվել պառկած կամ կիսապառկած վիճակում, ինչպես նաեւ ճամպրուկներ տեղափոխել: Մաքգերեթին իրեն անվանում էր «խաղաղության դեսպան»: Նա իր այցելած բոլոր քաղաքների կառավարիչներին «խաղաղության նամակ» էր հանձնում եւ իր պարտքը համարում մարդկանց հիշեցնել գոյություն ունեցող բարու մասին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: