ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ռուս-ուկրաինական սահմանը վերահսկելու համար  անօդաչու օդանավեր կօգտագործի, հայտնում է Deutsche Welle-ն:

Frankfurter Rundschau-ի տվյալով՝ առանց սպառազինման օդանավերի մատակարարման համար հայտարարված մրցույթն ավարտվել էր հուլիսի 25-ին: Անօդաչու օդանավերի օգտագործման գաղափարին ավելի վաղ ռուսական եւ ուկրաինական կողմերը դրական էին վերաբերվել, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Հուլիսին ավելի վաղ ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերը հայտարարել էր, որ կազմակերպությունը դիտարկում է ռուս-ուկրաինական սահմանը վերահսկելու համար  անօդաչու օդանավերի կիրառման հնարավորությունը: Բուրկհալտերի հետ զրույցում Ուկրաինայի եւ ՌԴ արտգործնախարարները հավանություն էին տվել տվյալ նախաձեռնությանը: