«Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանում, որը կցուցադրվի 2015թ. HBO հեռուստաալիքով,  9 նոր դերասաններ կհայտնվեն: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Նոր հերոսների անունները հայտարարվել են Սան-Դիեգոյում կայացած Comic-Con փառատոնի ժամանակ:

Նոր դերասանների թվում են՝ Ալեքսանդր Սիդիգը, ով կխաղա Դորան Մարթելի դերը, Թոբի Սեբասթիանը (Տրիաստն Մարթել) եւ Դոբի Օպարեյը(Արեո Հոտահա): Նիմերիա Սենդի դերը կկատարի Ջեսիկա Հենվիքը, Թիենա Սենդինը՝ Լորենտի Սելերդը, իսկ Օբարա Սենդինը՝ Քիշա Քասլ-Հյուզը, հաղորդում է Gazeta.ru-ն: