Վատ եղանակն ու տեւական ուժեղ անձրեւները հանգեցրել են Միլանի կենտրոնական  փողոցներից մեկի բնահողի փլուզմանը: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, 6  մետր տրամագծով եւ 12 մետր խորությամբ  ձագարափոսը հայտնվել է Ռոման նավահանգստի շրջանում:

Դեպքի վայրում աշխատում են քաղաքի տեխնիկական ծառայությունների մասնագետները, ովքեր պետք է գնահատեն վնասի մասշտաբները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Միլանում առատ տեղումները սկսել են հուլիսի սկզբից: Ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ տեղատարափները հանգեցնում են քաղաքի միջով անցնող Սեւեզո գետի հեղեղմանը: