Ամերիկյան մի քանի համալսարաններ այս տարի նախաձեռնել են ծրագրեր, որոնց միջոցով ուսանողներին կսովորեցնեն անօդաչու օդանավեր կառավարել, հայտնում է Wall Street Journal-ը:

Մի շարք ծրագրեր կլինեն կարճաժամկետ՝ առանց բարձրագույն կրթության մասին սերտիֆիկատի: Ուսուցումը կարժենա մոտ 24500 դոլար: Բացի այդ,  անօդաչու օդանավերի  կառավարման բակալավրի ծրագրեր են մշակվել՝ նախատեսված չորս տարվա համար: Դրանք կարժենան 175 հազար դոլար:

Թեեւ անօդաչու օդանավերը հիմնականում օգտագործվում են ռազմական նպատակներով, արտադրող ընկերությունները պնդում են, որ դրանց թռիչքների անհրաժեշտություն է ծագում նաեւ քաղաքացիական ոլորտում, օրինակ` գյուղատնտեսության մեջ: