Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը հունիսի 11-ին հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը սեւ ցուցակի մեջ է գցել ֆրանսիացի 7 խորհրդարանականների, ովքեր այցելել են ԼՂՀ:
«Հաստատվել է այն տեղեկատվությունը, որ ԼՂՀ են այցելել ֆրանսիացի խորհրդարականներ Ռիշար Մալյեն, Առլետ Գրոսկոստը, Պասկալ Կրոզոնը, Միշել Դիֆենբակերը, Ռինե Ռուկեն, Ժան-Պիեռ Դելանուան եւ Ֆրանսուա Ռոշբլուան: Նրանց մենք ընդգրկել ենք Ադրբեջանի համար անցանկալի մարդկանց ցուցակի մեջ»,-ասել է Պոլուխովը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը սեւ ցուցակի մեջ էր գցել նաեւ Ռուսաստանի պետդումայի 5 պատգամավորների անուներ, ովքեր դիտորդական առաքելությամբ այցելել էին ԼՂՀ՝ մասնակցելու մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:


























