Ուկրաինական ճգնաժամի գլխավոր խնդիրը  պաշտոնական Կիեւի կողմից երկրի հարավ-արեւելքի հետ բանակցությունից հրաժարումն է, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 «Ուկրաինական իշխանությունները հետեւողականորեն հրաժարվում են հարգանքով զրուցել հարավ-արեւելքի հետ, հրաժարվում են բանակցությունների սեղան նստել եւ ուկրաինական պետության հարցերի, առաջին հերթին, սահմանադարական բարեփոխումներիշուրջ երկխոսություն սկսել,», - Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Արտգործնախարարը հավելել է, որ ներկայումս Մոսկվան Ռուսսասանի եւ Ուկրաինայի սահմանին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայում է ակնկալում:

Մեկնաբանելով ռուսամետ ակտիվիստներին Մոսկվայիկողմից զինամթերքի մատակարարման պնդումները՝ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը առաջարկել է դիտորդներ նշանակել ռուս-ուկրաինական սահմանին, սակայն ԵԱՀԿ-ը ձգձգել է այդ գործընթացը: