Հնագիտության ոլորտում անցկացված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դինոզավրերը պատահականության զոհ են դարձել: Եթե չլիներ աստերոիդը, որը հանգեցրել է նրանց ոչնչացմանը, այսինքն՝ ընկներ ավելի ուշ կամ շուտ, ապա դինոզավրերն ապրելու հնարավորություն կունենային: Այս մասին ասվում է Biological Reviews գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Հնէաբանները պարզել են, որ Երկրի վրա 10 կմ լայնությամբ աստերոիդի ընկնելուց մի քանի միլիոն տարի առաջ մեր մոլորակն էկոլոգիական եւ կլիմայական փոփոխություններ էր ապրում. հրաբխային ակտիվություն, ծովի մակարդակի փոփոխություն, ջերմաստիճանի տատանում:
Նման պայմանները հանգեցրին «կատարյալ փոթորկի», ինչի արդյունքում դինոզավրերը չհաղթահարեցին այդ աղետը: Աստերոիդի ընկնելու հետեւանքներն էին ցունամիները, հրդեհները, երկրաշարժերն ու այլ աղետները: Դրանք հաղթահարեցին միայն թռչող դինոզավրերը:
Գիտնականները ենթադրել են, թե ի՞նչ կլիներ, եթե աստերոիդն ընկնել ավելի շուտ, երբ դինոզավրերի տեսակներն ավելի շատ էին եւ սնունդ հայթայթելը՝ ավելի դյուրին եւ հուսալի, կամ ավելի ուշ, երբ դինոզավրերի նոր տեսակները զարգանալու ժամանակ ունեին: Газета.Ру-ի փոխանցմամբ, մասնագետները կարծում են, որ այդ դեպքում դինոզավրերը, ամենայն հավանականությամբ, չէին ոչնչանա:




























