Վերջին տվյալներով՝ 23 մարդ զոհվել, 207-ը հոսպիտալացվել են Օշում կայացած զանգվածային անկարգությունների ժամանակ: Ընդամենը բժշկական գնության համար դիմել են 338 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հունիսի 10-ի գիշերը Օշում՝ Ղըրղզստանի հարավում բախումներ են եղել ղըրղզների եւ ուզբեկների միջեւ: Օշ են մտցվել նորքին զորքերն ու զրահատեխնիկա:

Ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան ստորագրել է դեկրետ արտակարգ դրություն մտցնելու մասին Օշ եւ Ուզգեն քաղաքներում, Կարասույսկի, Արավանի եւ Ուզգենի շրջաններում:

Ղըրղզստանի ՆԳՆ-ն պնդում է, որ Օշում հունիսի 11-ին իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ: