ԱՄՆ իշխանությունները չեն պատասխանել հարցին՝ մասնակցո՞ւմ են, արդյոք, ամերիկյան խորհրդատուները  Ուկրաինայի հարավ-արեւելքում ուժային գործողության մեջ օգնություն ցուցաբերելու հարցում: Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 «Ես հարցրել եմ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, ճի՞շտ է արդյոք, որ Ուկրաինայի անվտանգության խորհրդում մոտ 100 ամերիկացի մասնագետ է աշխատում: Դա երեք ամիս առաջ էր, եւ պատասխան դեռեւս չեմ ստացել: Սակայն կարծում եմ, որ չկա ծուխ առան կրակի», - ասել է Լավրովը:

Ընդ որում, տեղեկություններ կան, որ Ուկրաիայում հակամարտության երկու կողմերում են պայքարում են տարբեր պետությունների քաղաքացիներ:

«Այդ մասին լրատվամիջոցները շատ հաղորդումներ են պատրաստել, օրինակ Կիեւի իշխանությունների կողմից Շվեդիայի նեոնացիստների մասին»:

Բացի այդ, նախարարի խոսքով, ԱՄՆ-ի կողմից Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին որոշումը կրակին յուղ կլցնել կնշանակի: