Ղրիմի էներգետիկ օբյեկտների կորստի հետեւանքով Ուկրաինայի կորուստը գնահատվում է 300 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը:

«Հաշվի առնելով Ղրիմի բոլոր էներգետիկ օբյեկտները՝ մենք կարող ենք խոսել հարյուրավոր միլիարդների մասին, որոնք Ուկրաինան կորցրել է էներգետիկ ոլորտում: Մենք հաշվարկել ենք. շուրջ 300 մլրդ դոլար»,- ուկրաինական «Главком» առցանց-պարբերականին տված հարցազրույցում ասել է նախարարը:

Նրա խոսքով, Սեւ ծովում պոտենցիալ պաշարները հասնում են շուրջ 2.3 մլրդ տոննա պայմանական վառելիքի:

«Եթե վերածենք գազի, ապա շուրջ 2 տրլն խ.մ. գազ կստացվի: Մենք միանգամից 2 մլրդ խ.մ. գազ կորցրեցինք «Չերնոմորնաֆթոգազ»-ի պահուստարաններում»,- հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսին Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկվելու արդյունքում Ուկրաինայի ստացած վնասը գնահատել էր ավելի քան 91 մլրդ դոլար: