Էդինբուրգի շոտլանդացի գիտնականների խումբը բացահայտում են արել, որը թույլ է տալիս իսկապես համեղ ցածր կալորիական քաղցրեղեն՝ գրեթե առանց ճարպերի:  Նրանք հայտնաբերել են սպիտակուց, որը թխվելու ընթացքում միկրոմասնիկների է վերածվում եւ ճարպի համ հաղորդում:

Մինչ այժմ ճարպը սպիտակուցներով փոխարինելը հնարավոր էր միայն յոգուրտներում, իսկ մյուս քաղցրեղենները, որոնց արտադրության համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան, չէին կարող լինել ցածր կալորիականության առանց վնասելու համը եւ տեքստուրան:

Նոր նյութի շնորհիվ կարելի կլինի բաղադրատոմսից բացառել ձուն, ինչը էապես կնվազեցնի թխվածքների կալորիականությունը, հաղորդում է Kedem-ը: