Ռուսաստանի Նովոսիբիրսկ շրջանի բնակիչը հրաժարվել է պարտքի դիմաց կալանքի տակ վերցրած Օրլիկ անունով ձիուն տալ եւ կերել է նրան: Այդ մասին հաղորդում է Դատական կատարողների ծառայության վարչությունը:

Ավելի վաղ, Դատական կատարողների դաշնային ծառայությունը պարտատիրոջը 17 950 ռուբլի չափով նյութական վնասի տուգանքի վճարում էր պարտավորեցրել եւ կալանավորել նրա ձիուն: Կենդանին թողնվել էր սեփականատիրոջ պահպանությանը, սակայն վերջինս մորթել է կենդանուն սնունդի մեջ օգտագործելու նպատակով:

Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի առաջին մասով վերգրված եւ կալանքի տակ գտնվող ունեցվածքի  վատնման պատճառով: Նրան երկու տարվա ազատազրկում է սպառնում: